Հիանալի հանգստյան գոտի էր սպա կենտրոնով,շոգեբաղնիքով և լողավազանով հայկական լեռների կենտրոնական հատվածում:Բարի խմիչքները հիանալի են,նախաճաշը տարբերվող:Անձնակազմը սիրալիր էր և հոգատար:
Այստեղ էինք ողջ ընտանիքով,հիանալի ժամանակ անցկացրինք:Շատ գեղեցիկ վայր էր:Շատ համեղ խոհանոց էր:Լողավազանը մաքուր էր շատ:Հյուրանոցային համարները մաքուր են և հարմար:Խորհուրդ եմ տալիս ընտանիքով գնալ հանգստանալու այս հյուրանոցում:Վստահ եմ գալու վերադառնալու ենք:
Տեղանքը, նախասրահի մթնոլորտը հիանալի էին: Իմ սենյակը մաքուր և կոկիկ էր, Հեռուստացույցը ճիշտ էր ընտրված: Սնունդը որակյալ էր, իսկ արժեքները՝ մատչելի:
Մայիսի 25-ին գարնանային , անձրևոտ երեկոն Պ. Գրիգորի շնորհիվ դարձավ հիշարժան: Նա կազմակերպեց ( ինչպես նշեց ընդունարանի թիմը) հյուրերի համար նախատեսված երաժշտական երեկո ՝ դասական երաժշտությամբ , որը համահունչ էր մթնոլորտին և հանգստացնող էր:
Հայաստանում նման դեպքեր քիչ են հանդիպում: Սովորաբար երբ լսում եմ կենդանի երաժշտություն, հաճախ ինձ մոտ խուճապ է առաջանում, քանի որ կազմակերպիչները, ունենալով երաժշտական թերի կրթություն, կարծում են, որ այն պետք է լինի հնարավորին չափ բարձր: Բայց 88 հյուրանոցը այն շատ լավ կազմակերպեց: Շնորհակալություն այս հյուրանոցի ողջ թիմին՝ հիանալի երեկո անցկացնելու համար:
Ես օգտվեցի նաև ՍՊԱ ծառայություններից Երեկոյան ժամերին օգտվել եմ նաև բար- ռեստորանի ծառայություններից: Մատուցողները միշտ քաղաքավարի էին և պատրաստակամ օգնելու, անկախ նրանից, թե քանի անգամ էի զանգել իրենց:
Լողավազանը մաքուր էր և բավարարում էր բոլոր հյուրերի պահանջմունքը:
Ամեն ինչ հիանալի էր: